1830-ականներին Հիրամ և Բարնի Դևիս եղբայրները ծնվեցին ԱՄՆ Օհայո նահանգում: Երկուսն էլ տառապում էին անհայտ հիվանդությամբ, որի պատճառով ողջ կյանքում երեխայի արտաքին են ունեցել:
Դեռահասության շրջանում յուրաքանչյուրը կշռում էր ոչ ավելի, քան 20 կգ, և ուներ ընդամենը 1 մ հասակ: Նրանց առանձնացնում էր արտասովոր ուժը: Անգամ երեխա հասակում նրանք կարողանում էին սեփական քաշին հավասար ծանրություն բարձրացնել: Ցավոք, երկու եղբայրներն էլ մտավոր հետամնաց էին:
Եղբայրների մանկության մասին քիչ բան է հայտնի: Նրանց հայրը մահացել է 1842 թ., իսկ մայրը կրկին ամուսնացել է: Ի սկզբանե խորթ հայրը նրանց արհամարհանքով է վերաբերվել, այդ իսկ պատճառով տղաները ստիպված են եղել ինքնուրույն հոգալ իրենց ապրուստը:
Օգտագործելով իրենց արտասովոր ուժը՝ եղբայրները որոշեցին համագործակցել հասարակ մարդկանց հետ: 1852 թ. նրանց նկատեց Լայման Ուորների կրկեսը, որը որոշեց եղբայրներին թատրոնի աստղեր դարձնել:
Հարազատ մայրը չընդդիմացավ և իր որդիներին վաճառեց կրկեսին: Ուրոները նրանց անուններ տվեց՝ Վայնո և Պլուտանո, իսկ եղբայրների միությունը լայն հանրությանը հայտնի դարձավ «Բորնեո վայրի մարդիկ» անվանումով:
Կերպարները խմբի անվանմանը համաձայնեցնելու համար եղբայրները երկարեցրին վարսերը և մորուք աճեցրին: Ուորները թզուկներին իր հետ տարավ ամերիկյան տարբեր քաղաքներ, որտեղ նրանց գումարի դիմաց ցուցադրում էր:
Սկզբում նրանք ոչ մի մեծ հաջողության հասնել չէին կարողանում, սակայն ժամանակի ընթացքում «Բորնեո» թզուկները հայտնի դարձան հասարակության մեջ: Հազարավոր մարդիկ ցանկանում էին իրենց աչքով տեսնել «վայրի բնությունը»:
1860-ականներին եղբայրները հայտնվեցին շոումեն Հենրի Հարվիի հովանու ներքո, սակայն նրանց կարիերայի պիկը եղավ 1882 թվականը, երբ պայմանագիր կնքեցին Barnum Circus-ի հետ:
Հետագա 25 տարվա ընթացում «վայրիները» աշխատեցին ավելի քան 200,000 դոլար, ինչն այն ժամանակ հսկայական գումար էր:
20-րդ դարի սկզբին եղբայրներն այլևս չէին կարողանում իրենց ողջ պոտենցիալն օգտագործել, քանի որ արդեն ծեր էին: 1905 թ. Հիրամ Դևիսը մահացավ, իսկ Բարնին շարունակեց իր կյանքը միայնակ: Հինգ տարի անց նա ևս մահացավ:
Չնայած որ նրանց մահից անցել է ավելի քան 100 տարի, նրանց հետաքրքրքաշարժ պատմությունը շարունակում է մարդկանց զարմացնել մինչ օրս:



