Տարբեր երկրներում տարեց մարդկանց կենսակերպը կտրականապես տարբերվում է: Որոշ պետություններում նրանք հազիվ են կարողանում կոմունալ վճարումները կատարել, իսկ մյուսներում տարեցներն ամեն օր ժամանցի վայրեր են այցելում կամ ճանապարհորդում:
Դանիա

Դանիայում տարեցներն ամսական միջինում 2,400 եվրո թոշակ են ստանում: Առավելագույն կեսնաթոշակ ստանալուն նպաստում են աշխատանքային ստաժը, երկրի տարածքում ապրած տարիների քանակը, որը պետք է ավելի քան 40 լինի: Սակայն եթե անգամ քաղաքացին բնիկ չէ և չունի աշխատանքային մեծ փորձ, նրա բարեկեցիկ կյանքը, միևնույն է, ապահովվում է: Դանիայի ծերերը ոչնչից զրկված չեն, կարող են հանգստանալ, ճանապարհորդել և ֆինանսապես օգնել երեխաներին ու թոռներին:
Մեքսիկա

Մեքսիկայում արտասովոր համակարգ է գործում. այստեղ կենսաթոշակ վճարում են տարեց զույգին, այլ ոչ անհատին: Նվազագույն շեմը մոտ 2,000 դոլարն է: Բոլորը գիտեն, որ տնտեսական վիճակն այս պետությունում լավագույն վիճակում չէ, սակայն այստեղ, միևնույն է, հոգում են ծերերի մասին: Հետաքրքրական է նաև այյն փաստը, որ շատ ամերիկացիներ ծեր հասակում տեղափոխվում են Մեքսիկա, քանի որ ԱՄՆ-ում նման համակարգ չի գործում:
Պանամա

Կենսաթոշակը Պանամայում վճարվում է նույն սկզբունքով, ինչ Մեքսիկայում, և կազմում է 1,900 դոլար: Այս պետությունում կոմունալ ծառայությունների վճարը տարեցների համար նվազագույնի է հասցված: Սննդին նրանք ևս քիչ գումար են հատկացնում, ինչն էլ թույլ է տալիս մնացած գումարը ծախսել այնպես, ինչպես կամենում են: Աշխատանքային տարիքը Պանամայում ավարտվում է 65 տարեկանում:
Նորվեգիա

Նորվեգիայում կենսաթոշակը կազմում է միջինում 1,300 եվրո: Այս պետությունում գործում է օրենք տարեց մարդկանց ապահովվածության մասին, համաձայն որի՝ տարեցներին է ուղղվում երկրի ՀՆԱ-ի 4%-ը: Այստեղ կան ինչպես պարտադիր, այնպես էլ լրացուցիչ վճարներ: Նորվեգիայի քաղաքացիները դադարում են աշխատել 67 տարեկան հասակում, սակայն նրանց համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ծերությունն անհոգ անցնի:
Գերմանիա

Գերմանիայի բնակչության 25%-ը թոշակառուներ են: Նվազագույնը 800 դոլար կառավարությունը վճարում է բոլոր տարեցներին և անգամ էմիգրանտներին: Նրանց փոխարեն վճարում են նաև բոլոր կոմունալ ծառայությունների դիմաց և տրամադրում են բնակարան: Կենսաթոշակի միջին չափը 1,200 եվրո է, ինչը կախված է ընդհանուր ստաժից, փորձից և մասնագիտությունից: Կանայք դադարում են աշխատել 65 տարեկանում, իսկ տղամարդիկ՝ 67:



