Արտասահմանյան BeautifulPeople սցիալական ցանցի, որն ունի ավելի քան 1,1 միլիոն օգտատեր, վերլուծաբանները կազմել են վիճելի, սակայն հետաքրքրական ռեյտինգային ցանկ: Գնահատվել է տարբեր ազգությունների տղամարդկանց արտաքին տեսքը:
Շատերի համար է հասկանալի, որ մարդու մեջ արտաքին տեսքը կարևորագույն հատկանիշը չէ, սակայն, ցավոք, ուշադրության է արժանացել հենց այս գործոնը: Ի՞նչ է իրենից ներկայացնում տվյալ ռեյտինգային ցանկը: Դա այն օգտատերերի սուբյեկտիվ կարծիքն է, որոնք գնահատել են տղամարդկանց՝ լուսանկարներին նայելով:
Այս սոցիալական ցանցը ծանոթությունների համար է նախատեսված, այդ իսկ պատճառով էլ ինչպիսին մարդկանց առաջին տպավորությունն է լինում, այնպիսինն էլ՝ գնահատականը:
Ահա թե որոնք են այն երեքական երկրները, որոնց տղամարդկանց համարում են համապատասխանաբար ամենագրավիչն ու ամենաոչգրավիչը:
Ամենագրավիչներն են ճանաչվել շվեդները, բրազիլացիներն ու դանիացիները:

Ամենաոչգրավիչներն են ճանաչվել ռուսները, լեհերը և իռլանդացիները:

Հարցվածների գերակշռող մեծամասնությունը նշել է, որ գլխավոր թերությունները տղամարդկանց մոտ մեծ քիթը, խնդրահարույց մաշկն ու մազերն են, որոնք կա՛մ յուղոտ են լինում, կա՛մ էլ ընդհանրապես չեն լինում:
Նույն ռեյտինգային ցանկը կազմվել է նաև կանանց վերաբերյալ: Ամենագրավիչ կանայք են ճանաչվել Նորվեգիայի, Շվեդիայի և Իսլանդիայի բնակչուհիները:



