Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը գտնում է, որ Հարրի Փոթերի դերն իրեն հարբեցող է դարձրել: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Դերասանը նշել է, որ մարդկանց հետաքրքիր էր, եթե նա ինչ որ մի տեղ հարբում էր:
«Չէ որ դա ուղղակի ինչ-որ հարբեցող չէր, այլ «Օյ, տեսեք, Հարրի Փոթերը բարում խմում է բաժակը բաժակի ետեւից»,- կիսվել է Ռեդքլիֆը:
Նա պատմել է, որ կախարդի դերից հետո մարդիկ նրա նկատմամբ «քամահրական» հետաքրքրություն ունեին:
Դերասանը խոստովանել է, որ դրա հետեւանքով նա «ավելի ու ավելի շատ է սկսել խմել եւ հարբել», եւ շարունակում էր անել «այդպես շատ տարիներ»:
«Փոթերի» գլխավոր դերակատարը պնդում է, որ ալկոհոլի նկատմամբ հակումը «խուճապ էր», քանի որ ինքը չէր պատկերացնում, թե «ինչ պետք է անի հետո»:
«Առանց ալկոհոլի ինձ հարմարավետ չէի զգում»,- ավելացրել է Ռեդքլիֆը:
Նա նաեւ նշել է, որ 2010 թվականին իրեն այնուամենայնիվ հաջողվեց թողնել խմելը ընկերների օգնության շնորհիվ