Սասուն Միքայելյանի քաղաքական հայտարարությունները երբեմն ստանում են հետևյալ մեկնաբանությունը. «Կամանդիրը պատերազմի մարդ է, նա քաղաքականությունը պատերազմի տրամաբանությամբ է դիտարկում»:
Սակայն հարկ է նշել, որ տվյալ պարագայում, երբ ՀԱԿ-ի հասցեին նախագահական ընտրություններին չմասնակցելու մեղադրանք է հնչեցվում պատերազմական տրամաբանությունը լիովին համնկնում է քաղաքականի հետ: Հենց պատերազմական տրամաբանությունն է, որ քաղաքական գործիչներին երբեմն ստիպում է նահանջել կամ ժամանակավորապես հրաժարվել հարձակումից: Տակտիկական նմանատիպ քայլերի մասին «Սասուն» ջոկատի հրամանատարը չի կարող չիմանալ:
Համոզված եմ` Ղարաբաղյան պատերազմին մասնակցած թե զինվորները, թե հրամանատարները մարտի էին նետվում ոչ թե զոհվելու և պարտվելու, այլ ողջ մնալու և հաղթելու համոզմամբ: Երբ միակ հնարավորությունը զոհվելն ու պարտվելն էր, մնում էր մեկ տարբերակ. նահանջել և նախապատրաստվել հզոր հակագրոհի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել