Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ ինքնաբուժման համար օգտագործվող դեղամիջոցի վտանգները: Նա այդ մասին հայտարարել է երեքշաբթի՝ մարտի 17-ին, ճեպազրույցի ժամանակ՝ հայտնում է interfax-ը:
ԱՀԿ-ն նախազգուշացրել է կորոնավիրուսով վարակված անհատներին իբուպրոֆեն և այն պարունակող դեղամիջոցների օգտագործման վտանգների մասին: Ըստ Լինդմայերի՝ ներկայում ուսումնասիրություններ են իրականացվում իբուպրոֆեն օգտագործելիս SARS CoV-2 վիրուսից առաջացած COVID-19 թոքաբորբից մահվան հավանական ռիսկերի վերաբերյալ: Անբավարար տվյալների պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս պարացետամոլ ընդունել:
Միևնույն ժամանակ, եթե իբուպրոֆենը նախատեսված է բժշկական ցուցումներով, ապա չպետք է հրաժարվել այն օգտագործելուց՝ ասել է ԱՀԿ խոսնակը: