Pastinfo.am-ը գրում է․

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի և գործով մյուս մեղադրյալ Վարուժան Մկրտչյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն քրեական գործով նախաքննության ավարտի մասին հայտարարել է գործով նախաքննության ավարտի մասին։

Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու համար, դատարանում սուտ ցուցմունք տա։ Նրա դեմ ցուցմունք է տվել Ռ.Քոչարյանի մեկ այլ ենթադրյալ աջակից՝ Վ.Մկրտչյանը, որը նախ ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Ընդ որում՝ վերջինիս եւս նույն հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, մեղադրանք է առաջադրվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն ՀՔԾ քննիչը չի ներկայացրել։

Ա.Թավադյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, հայտարարել է, որ տուժողներին կաշառելու անհրաժեշտություն չկա եւ չի եղել, քանի որ քրեական գործում չկա Ռ.Քոչարյանի դեմ որեւէ ցուցմունք, որը փոխելու կարիք լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել