Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում 2020 թվականի մայիսի մատակարարման Brent մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքն ընկել է 8,8 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 30,87 դոլար: Դա հետեւում է Երեւանի ժամանակով ժամը 14:06-ի դրությամբ առեւտրական հարթակի տվյալներից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Վերջին անգամ այդ տեսակի նավթի արժեքը այդ մակարդակին է եղել 2016 թվականի փետրվարին: WTI մակնիշի նավթի արժեքն ընկել է 6,2 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 30,11 դոլար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել