Վարչապետ Փաշինյանի ընտանիքն այսօր կորոնավիրուսի բացահայտման երկրորդ տեստը հանձնեց։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը մեղրեցի վարակված քաղաքացու հետ շփվել է առաջին տեստը հանձնելուց առաջ։ Ըստ այդմ, Աստված չարասցե, եթե հանկարծ պարզվի, որ վարչապետը մեկ այլ վարակակրի կողքով էլ է անցել, փաստորեն կարելի կլինի ակնկալել նաև երրորդ, չորրորդ և դրան հաջորդող այլ տեստերի արդյունքներին։ Խեղկատակություն։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ասեմ, որ վարչապետը ոչ միայն արդար չէ, օրինակ, իր հետ միասին նույն պահին նույն տարածքում գտնվող իր իսկ թիկնապահների, թիմակիցների, քարոզարշավը լուսաբանող լրագրողների և այլոց հանդեպ, այլև պարզ մանիպուլացիաներով է զբաղվում Սևանի իր ամառանոցից։ Ինքը օրը մեկ տեստ է հանձնում ու տաք տեղից խոսում նախկին իշխանությունների ժամանակ արձանագրված համաճարակներից մահացած քաղաքացիների թվերից։ Ի՞նչ է ուզում ասել դրանով։ Որ սո՞ւրբ է։ Թող դա այն նույն լրագրողներին պատմի, ովքեր իր քարոզարշավն էին լուսաբանում Սյունիքում ու Վայքում։ Վստահ եմ՝ տեղը տեղին պատասխան կստանա։

P.S. Լսել եմ՝ կորոնավիրուսի տեստ հանձնելու համար ինչ-որ փայտիկ է պետք լիզել։ Ճի՞շտ եմ լսել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել