Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին հաղորդել է, որ անցած օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այսպիսով, կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 809-ի:

«Մենք արձանագրել ենք ապաքինման 369 դեպք, ընդհանուր թիվը 2335 է»,- նշել է Բորելին:

Նրա խոսքով, Իտալիայում մահացությունների դինամիկան գրեթե հավասար է ապաքինվողների թվին: Բացի այդ, վարակվածների և ապաքինվածների թիվը կազմում է 24.7 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել