Հոկտեմբերի 22-ին առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկից մահացած վիճակում շտապօգնության բժիշկների կողմից Վանաձոր բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխայի մարմին։
Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ երեխան Լոռու մարզի բնակիչ՝ 11-ամյա Ա.-ն է, հիվանդանոց ընդունելիս երեխան արդեն մահացած էր։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Բազումի բաժնի կողմից կազմված փաստաթղթեր են ընդունվել՝ հետագա քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



