Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը /ԱՀԿ/ հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը ձեռք է բերել պանդեմիայի բնույթ, այն է՝ անսովոր ուժեղ համաճարակ:
Փորձեք հնարավորինս իրազեկվել՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջապահական անվտանգությունը: Մինիմալ հիգիենայի կանոններն են.
1. Հնարավորինս խուսափեք մարդաշատ վայրերից.
2. Մարդաշատ վայրերում հայտվելու պարագայում՝ փորձեք պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն մարդկանցից, կրել դիմակ, մեկանգամյա օգտագործման բժշկական ձեռնոց, ակնոց.
3. Մարդկանց և մակերեսների հետ շփումներից հետո ախտահնեք ձեռքերը՝ լվացվելու և/կամ մանրէասպան հեղուկի միջոցով.
4. Վարակի հարուցիչները երեք օր պահպանվում են հագուստի վրա՝ հասարակական վայրերում գտնվելուց հետո լվացրեք կրած հագուստը.
5. Հաճախակի օդափոխեք բնակարանը.
6. Ախտահանեք հաճախակի օգտագործվող մակերեսները՝ հեռակառավարման վահանակներ, հեռախոսներ, դռների, պատուհանների բռնակներ և այլն:
ԱՀԿ գլխավոր տնօրենը կոչ է արել բոլոր երկրներին ակտիվացնել և ընդլայնել արտակարգ իրավիճակների արձագանքման մեխանիզմները, այդ թվում.
• Հանրությանն իրազեկել ռիսկերի և այն մասին, թե ինչպես կարող են պաշտպանվել.
• Գտնել, մեկուսացնել, թեսթավորել և բուժել յուրաքանչյուր դեպք և պահպանել հետադարձ կապ.
• Պատրաստել հիվանդանոցները.
• Պաշտպանել և վերապատրաստել բուժաշխատողներին:
Կից ներկայացնում եմ ԱՀԿ-ի կողմից պատրաստված տեսանյութը, թե ինչպես ճիշտ ախտահանել ձեռքերը մանրէազերծող հեղուկով, նույն սկզբունքով պետք է նաև լվանալ ձեռքերը՝ մեկ րոպեի ընթացքում:
Առողջություն բոլորին!