Hraparak.am-ը գրում է, որ երեկ երեկոյան Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանը լքել է Հայաստանը։

Ըստ կայքի, նա վաղուց էր որոշել, որ ծննդաբերելու է Դանիայում, որ զավակը միանգամից Դանիայի քաղաքացի լինի, սակայն վերջին օրերի իրադարձությունները արագացրել են նրա մեկնումը։

«Նա երեկ առավոտյան ճեպազրույց է տվել կառավարության մոտ, իսկ երեկոյան՝ գնացել օդանավակայան ու թռել, ասելով՝ Հայաստանում մնալն ապահով չէ։ Մեր աղբյուրն ասաց, որ նա առնվազն 6 ամիս կմնա Դանիայում, իսկ այստեղ նրան արդեն փոխարինող են նշանակել», - գրել է Hraparak.am-ը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել