Operativ.am-ը գրում է․
Ադրբեջանում մարտի 14-ից արգելվել են հարսանեկան եւ սգո արարողությունների անցկացումը կորոնավիրուսի պատճառով, նշված է Ադրբեջանի կառավարությանն առնթեր օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:
Արդբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 19 դեպք: Վարակվածներից մեկը ՌԴ քաղաքացի է: Հինգշաբթի շտաբը հաղորդել է վիրուսի հետեւանքով մահվան առաջին դեպքի մասին:
«Մարտի 14-ին, ժամը 00:00-ից Ադրբեջանի տարածքում սահմանվում են սոցիալական մեկուսացման մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, ամբողջ երկրի տարածքում արգելվում է անցկացնել հարսանեկան տոնակատարություններ (բացառությամբ մարտի 14-ին եւ 15-ին նախապես պլանավորված արարողությունները): Բացի այդ, Ադրբեջանում արգելվում է անցկացնել սգո արարողություններ սգո սրահներում, վրաններում եւ այլ փակ տարածություններում: Բացառություն են կազմում միայն հուղարկավորման արարողությունները»,-հինգշաբթի հայտնել են շտաբում:
Նաեւ հաղորդվում է, որ սահմանվում է արգելք բարեկամների համար, որոնք ցանկանում են տեսակցել բուժհաստատություններում բուժվող հիվանդներին: