Ճապոնիան  բոլորն ասոցացնում են նոր տեխնոլոգիաների հետ:Այստեղ մաարդիկ ոչ միայն նորարարություններ են ստեղծում, այլև աշխատում, որպեսզի միաժամանակ էկոլոգիան բարձր մակարդակի վրա լինի, իսկ քաղաքներն ու այլ բնակելի վայրերը՝ մաքուր: Այս երկրում աղբի խնդիրը մինչ վերջերս ևս արդիական էր, և դա զարմանալի չէ. Ճապոնիան խիտ բնակեցված է, իսկ տարածքն այնքան էլ մեծ չէ: Հենց այդ պատճառով էլ մշակվել է թափոնների ուտիլիզացիայի և դրանց կրկնակի կիրառման ծրագիր: Ճապոնիայում այսօր ավելի մաքուր է, քան Եվրոպայի շատ այլ երկրներում,մինչդեռ տասնյակ տարիներ առաջ իրավիճակը հակառակն էր: Այսօր աղբն օգտագործում են շինարարության մեջ. այն լցնում են բրիկետների մեջ և շենքեր կառուցում դրանցով:

Ամեն ինչ սկսվել է աղբի տարանջատումից, ապա թափոնները դասակարգել են ըստ այրվողների և չայրվողների: Օրինակ՝ եթե ճապոնացու տանը հին սառնարան կա, նա իրավունք չունի այն դեն նետելու, այլ պետք է հանձնի տեխնիկայի խանութին, որտեղ սառնարանը կվերամշակվի և կրկնակի օգտագործման կանցնի: Նույնը վերաբերում է նաև կահույքին, որը չի թույլատրվում դեն նետել: Այդպես ճապոնացիները սկսում են ոչ միայն ավելի խնայողաբար օգտագործել իրենց գույքը, այլև պահպանել շրջակա միջավայրը: Նրանց, ովքեր չեն ցանկանում հետևել համապարտադիր կաննոներին, մեծ տուգանքներ են սպասվում:

Ճապոնացինրն այսօր վերամշակված աղբից ամբողջական կղզիներ են պատրաստում՝ միաժամանակ լուծելով երկու խնդիր՝ թամփոնների ուտիլիզացիան և պետության տարածքների ընլայնումը Նման կղզիներում բացի տներից կառուցում են նաև գործարաններ, այգիներ և անգամ օդանավակայաններ: Արհեստական կղզիներից մեկը՝ Օդայբան, գտնվում է Տոկյոյի նեղուցում: Այն հայտնի է ոչ միայն նրարժնով, որ պատրաստված է աղբից, այլև նրանով, որ ունի յուրօրինակ ճարտարապետություն և ֆուտուրիստական դիզայն:

Ճապոնացիների օրինակը ցույց է տալիս աշխարհին, որ յուրաքանչյուր բարդ իրավիճակ ունի ելք, և անգամ համաշխարհային խնդիրը կարող է օգտակար և արդյունավետ լուծում ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել