Ինքնաթիռները ամենահարմարավետ և արագ փոխադրամիջոցն են համարվում: Ավիաընկերություններն աշխատում են ուղևորների՝ ինքնաթիռում գտնվելու ժամանակահատվածը որքան հնարավոր է հարմար դարձնել՝ առաջարկում են սնունդ, ըմպելիքներ, օնլայն-զվարճանքի միջոցներ և այլն:
Եթե երկար թռիչքի ժամանակ ձանձրույթից խուսափել չի հաջողվում, կարող եք փորձել գուշակել, թե ինչ են նշանակում յուրաքանչյուր լայներում գտննվող խորհրդավոր նշանները:
Իլյումինատորի վերևում կարմիր կամ սև եռանկյունի

Յուրաքանչյուր ինքնաթիռում մուտքից աջ կամ ձախ մի քանի իլյումինատորների վերևում եռանկյունու տեսք ունեցող կպչուն թղթեր են փակցված :
Այդ եռանկյունիները ցույց են տալիս էկիպաժի անդամներին, թե որտեղ են գտնվում ինքնաթիռի թևերի ծայրերը՝ մոնիթորինգ անցկացնելու և դրանց աշխատանքը ստուգելը հեշտացնելու համար : Եռանկյունիները ցույց են տալիս, թե որն է լավագույն դիտանկյունը այդ ամենն իրականացնելու համար :
Խցիկներ էկիպաժի համար

Շատ ավիաընկերություններ էկիպաժի անդամների համար հանգստի սենյակ են առանձնացնում ինքնաթիռների մեջ : Հանգստի սենյակները կարող են տարբեր վայրերում գտնվել. դրանք իրենցից ներկայացնում են առանց պատուհանների խցիկներ՝ հիմնական առաջին դասի ուղևորների առջևի տարածքում :
Հանգստի համար սենյակներում կան փոքրիկ պահարաններ, հայելիներ, երբեմն՝ երաժշտական սարքավորումներ : Այս ամենը, բնականաբար, ուղևորներին տեսանելի և հասանելի չէ :



