Իտալիայում անվերահսկելի իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ սկսեցին վիրուսին մատների արանքով նայել։ Առաջին վարակվածներից հետո, որպեսզի իրենց տուրիզմը չտուժի, կոչ էին անում գնալ և հանգստանալ Իտալիայում։
Հիմա ուղղակի դեմն առնելու ձևերը չգիտեն։ Հիմա ուղղակի փորձում են հայտնաբերել վարակվածներին, ինչը գրեթե անհնարին է, երբ դու երկու շաբաթ որևէ կերպ նրանց տեղաշարժը չես վերահսկել։ 10000-ից ավելի վարակված։ Վերջին երեք օրում, այն է՝ առաջին վարակվածների մասին լուրից 2֊3 շաբաթ հետո վարակվածների թիվը շեշտակի աճում է։
Պետության և պետական ինստիտուտների համար մեկ ֆունկցիան ներքին ու արտաքին անվտանգության ապահովումն է։
Չինաստանին ու չին հասարակությանը կարանք ամեն վայրկյան ծաղրենք, բայց մարդկանց ինքնամոբիլիզացիայի ու պետության ճիշտ և համակարգված աշխատանքի արդյունքում վիրուսը մեկուսացվեց և մարում է այնտեղ։