Խնդրում եմ, եթե ձեր քարոզարշավը այդքան կարեւոր է, վարչապետի երեկվա կամ որեւէ ելույթ քաղաքներում ու գյուղերում մեծ էկրանի վրա ձայնով կամ առանց ձայնի պտտեք, բոլոր հեռուստաընկերություններով էլ ցույց տվեք։ Միեւնույն է՝ ռեպերտուարը նույնն է՝ «նախկին», «ռոբասերժական» ու էլի նման բաներ։ Կարեւորը մարդիկ կիմանան ինչ է ասում, բայց կլինեն անվտանգ։ Ի վերջո հաղթելու է ոչ թե «ՈՉ»-ը, այլ պարտվելու է «Այո»-ն։ Եթե իհարկե քաղաքացին որոշի, որ իր սեփական առողջությունը ավելի կարեւոր է քան էպոսը՝ վասն նախնյաց։ Եթե դուք պատասխանատու չեք ուզում լինել ու մարդկանց ասել ճիշտը՝ դրանով ավելացնելով խուճապը, ապա մարդիկ ստիպված կլինեն պատասխանատու իրենց ու իրենց ընտանիքի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել