Բարձր հասակ ունենալու մասին, ամենայն հավանականությամբ, երազում են շատերը, սակայն դա իրականում այնքան էլ հարմարավետ չէ։ Նման «շնորհի» հետ կապված խնդիրների մասին պատմում են աշխարհի ամենաբարձրահասակ մարդիկ։ Եվ նման մարդկանց թվում ոչ միայն տղամարդիկ են, այլև կանայք։ 

Մեր ժամանակներում ամենաբարձրահասակ աղջիկներից մեկը Մալի Դուանգդին է։ Նա 28 տարեկան է և ապրում է Թայլանդում։ Աղջկա հասակը 223 սմ է, քաշը՝ 130 կգ։ Ոտնաթաթերը ևս շատ մեծ են, այդ իսկ պատճառով աղջիկը չի կարողանում գեղեցիկ կոշիկներ գտնել։  Նա դա անել արդեն չի էլ փորձում, քանի որ անգամ սովորական կոշիկ գտնելն է նրա համար բարդ։ 

Աշխարհին իր առանձնահատկության շնորհիվ հայտնի դառնալ աղջիկը կարողացել է 19 տարեկան հասակում։

Մալիի ծնողները վաղ են նկատել, որ իրենց դուստրն իր հասակակիցներին չափերով գերազանցում է։ Երբ աղջիկն ինը տարեկան էր, նա ամբողջական բժշկական հետազոտություն անցավ, որի արդյունքում պարզ դարձավ, որ նա ուղեղի փոքր ուռուցք ունի։ Գոյացությունը ճնշում է գործադրում նյարդերի վրա, ինչի պատճառով էլ աճի հորմոնի արտադրությունը կանգ չի առնում։ Ցավոք, այդ գործընթացի վրա ազդել հնարավոր չէ, քանի որ այն բուժել փորձելու դեպքում տեսողության կորուստն անխուսափելի է։

Ներկայումս Մալին ապրում է ծնողների հետ և օգնում է նրանց տնային գործերում։ Ունի կրտսեր քույր, որը, բարեբախտաբար, առողջական խնդիրներ չունի։ Ամուսնանալու մասին Մալին չի մտածում, քանի որ չափազանց բարդ կլինի նրա համար իրենց գյուղում փեսացու գտնելը։ Սակայն աղջիկը չի անհանգստանում. չէ՞ որ նրա անունը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Նման հաջողության քչերն են կարողանում հասնել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել