Armenpress.am-ը գրում է․

Իտալիայի Վարեզե նահանգի Բժիշկների միության նախագահ, Բուստո-Արսիցիո քաղաքից (Լոմբարդիա) թերապեւտ Ռոբերտո Ստելլան կորոնավիրուսի առաջին զոհն Է դարձել պրոֆեսիոնալ բժշկական հանրակցությունից: Այդ մասին մարտի 11-ին հայտնել Է ANSA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ տղամարդը 67 տարեկան Էր: Նա Կոմո քաղաքի հիվանդանոց Էր տեղափոխվել թոքերի անբավարարությամբ՝ կորոնավիրուսով վարակման ֆոնին:
Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 631-ի: Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ մահացածները, որպես կանոն, տարեցներ են, որոնք տառապում Էին տարբեր հիվանդություններից, որոնք սրվել Էին կորոնավիրուսի ֆոնին: 10 հազարից փոքր-ինչ ավելի ախտահարվածների եւ հազար ապաքինվածների առկայությամբ Իտալիայում կորոնավիրուսից մահացությունը տոկոսային հարաբերակցությամբ զգալիորեն բարձր Է, քան մյուս երկրներում:
Վարակվածների մոտավորապես 5-10 տոկոսի համար (կախված տարածաշրջանից) պահանջվում Է ինտենսիվ թերապիա եւ միացում թոքերի արհեստական շնչառության ապարատին: Լոմբարդիայում, որտեղ գտնվում են բոլոր հիվանդացածների կեսից ավելին, սպառվում են տեղերը վերակենդանացման բաժանմունքներում: Բուժանձնակազմն աշխատում Է օրական 16-ական ժամ: Մյուս մարզերում, հատկապես հարավային, երկյուղում են, որ ծանր հիվանդների նույնպիսի հոսքի դեպքում բժշկական համակարգը կարող Է խաթարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել