Դեռևս չեմ շտապի պնդել, բայց մեծ հավանականությամբ նաև նավթային շուկայում առաջացած ճգնաժամը կարող է կապված լինել սաուդյան արքայական ընտանիքում ստեղծված խնդրահարույց իրավիճակի հետ։
Օրերս սաուդյան թագավոր Սալման Աբդ ալ-Ազիզի առողջական վիճակի վատթարացման, անգամ մահվան վերաբերյալ հակասական տեղեկատվության տարածումից հետո հայտնի դարձավ արքունիքում հեղաշրջման փորձի մասին, որի հետևանքով թագավորի որդու՝ առաջին գահաժառանգ-արքայազն Մուհամադ բին Սալմանի ցուցումով ձերբակալվեցին թագավորական ընտանիքի 4 կարևոր անդամներ։ Նրանցից առնվազն երկուսը, բացի նրանից, որ սեփական հավակնություններն ուներ թագավորությունը ղեկավարելու հարցում, նաև որևէ կերպ չէր ցանկանում տեսնել Մուհամմադ բին Սալմանին այդ դիրքում։ Եվ հետևաբար նման բարդ իրավիճակում հայտնված բռնկուն և անկանխատեսելի վարքով հայտնի գահաժառանգ արքայազնը, չի բացառվում, իր ներսում կուտակված զայրույթն արտահայտել է նաև նավթային շուկայում ընթացող սակարկություններում՝ նախկին պայմանավորվածությունները չեղարկելու վերաբերյալ որոշման ընդունմամբ։