Brent մակնիշի նավթի 2020 թվականի մայիսի մատակարարման ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում աճել է 9,8 տոկոսով և Երևանի ժամանակով ժամը 14:51-ի դրությամբ վաճառվում էր բարելի դիմաց 37,75 դոլարով: Այդ մասին վկայում են առևտրական հարթակի տվյալները՝ տեղեկացնում է TASS-ը:

Ավելի ուշ ֆյուչերսի գինը դանդաղեցրել է աճը մինչև 8,3 տոկոս և Երևանի ժամանակով ժամը 15:20-ի դրությամբ կազմում էր բարելի դիմաց 37,24 դոլար:

Իր հերթին WTI տեսակի նավթի գինը նախորդ առևտրաշրջանի փակման մակարդակի նկատմամբ աճել է 10,6 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 34,42 դոլար:

Թանկացող նավթի ֆոնին ամրապնդվում է ռուբլու փոխարժեքը ամերիկյան և եվրոպական արժույթների նկատմամբ: Այսպես, դոլարի փոխարժեքը գտնվում էր 70,68 ռուբլու նշագծին (+3,1 տոկոս), իսկ եվրոյի փոխարժեքը՝ 80,14 ռուբլու մակարդակին (+3,4 տոկոս):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել