Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհին՝ Անաստասիան, «Միսս Լիցեյ ԲՊՀ» մրցույթի տեսաայցեքարտում պապի մասին կատակել է եւ արժանացել հանդիսատեսի ծափահարություններին: Մրցույթի տեսագրությունը հրապարակվել է TUT.BY յութուբյան ալիքում:

«Երբ նայում եմ հայելուն, ինձ եմ տեսնում: Բայց շատ մարդկանց թվում է, որ դա ինչ-որ ուրիշ մարդ է», -ասել է Անաստասիա Լուկաշենկոն, եւ էկրանին են հայտնվել Բելառուսի նախագահի 4 լուսանկարները:

Մրցույթում Բելառուսի առաջնորդի 16-ամյա թոռնուհին 2-րդ տեղին է արժանացել:

Ալեքսանդր Լուկաշենկոն 7 թոռ ունի, 4-ը՝ ավագ որդու՝ Վիկտորի երեխաներն են, 3-ը՝ երկրորդ որդու՝ Դմիտրիինը: Անաստասիան Դմիտրի Լուկաշենկոյի դուստրն է:

https://img.tyt.by/n/0c/c/anastasiya_lukashenko.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել