«Այո»-ի ճամբարի ներկայացուցիչներն արդեն հավատում են, որ իրենց «պաշտպանյալ» «այո»-ն ապագա չունի, և դրա համար էլ քարոզարշավի ժամանակ ավելի շատ ոչ թե «այո»-ից են խոսում, այլ «ոչ»-ից։

Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը (որը, ոչ մի դրական փոփոխություն չանելով, ազատվեց աշխատանքից), օրինակ, հայտարարում է, թե «Ոչ»-ի թիկունքում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են։ Սա այն դեպքում, որ Սերժ Սարգսյանի կուսակցությունն արդեն հայտարարել է, որ բոյկոտում է հանրաքվեն, իսկ Ռոբերտ Քոչարյանը տեսակետ չի հայտնել։

Եվ ուրեմն՝ նրանց համար կարևորն այն է, որ փնտրեն թիրախ՝ «ոչ»-ին դեմ խոսելու համար, որովհետև «ոչ»-ի ճամբարում այս պահին մասնագետներն են, որոնց էլ «այո»-ի ներկայացուցիչները չեն կարող փաստարկված հակաճառել։ Այս պահին իրենց կարծիքով գտան այդ թիրախները։

Քանի որ առանց հիմնավորելու հայտարարություն անելը դարձել է մոդա, «ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչներին խորհուրդ կտամ ամենուր հայտարարել, որ «այո»-ի հետևում կանգնած են, օրինակ, Իսլամական պետության ահաբեկիչները, կորոնավիրուս հորինողները և նման այլ մարդիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել