Operativ.am-ը գրում է.
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի բազա է ստեղծել։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ, ծովակալ Ալի Ֆադավին, հայտնում է Mehr-ը։
Նրա խոսքերով՝ «Շաֆա» անունով բազան որոշումներ կկայացնի միջոցառումների մասին, որոնք բռնկումը զսպելու համար պետք է նախաձեռնվեն ԻՀՊԿ-ի կողմից։ «ԻՀՊԿ-ն մեծ քանակի մահճակալներ կտրամադրի Թեհրանի մասնագիտացած կենտրոններին, որպեսզի այն պացիենտները, որոնք գտնվել են հիվանդանոցներում, առանց վիրուսը ուրիշներին փոխանցելու հնարավորության փոխադրվեն այդ կենտրոններ»,- ասել է նա։
Նա նաեւ հայտնել է, որ ներկայում ջանքեր են գործադրվում վիրուսից տուժած որոշ ընկերությունների վնասները փոխհատուցելու համար։
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=363000&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել