Panorama.am-ը գրում է.

Վրաստանում իշխանությունն ու ընդիմությունը համաձայնության են եկել ընտրական համակարգի շուրջ։ Այս պայմանավորվածությունը ողջունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

«Ընտրական համակարգի վերաբերյալ ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն։ Այս համաձայնությունը ժողովրդավարության ամրապնդման, քաղաքական միջավայրի կայունացման, երկրում բևեռացման նվազեցման և ընտրական տարում երկրի կայունացման, այդ թվում տնտեսական զարգացման համար ուղղված կարևոր քայլ է:

Շնորհակալ եմ մեր միջազգային գործընկերներին, պայմանավորվածության ձեռք բերման գործում ունեցած նշանակալից ներդրման համար»,- ֆեյսբուքում գրել է Գիորգի Գախարիան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել