Aysor.am-ը գրում է.

Ես շարունակում եմ խորապես համոզված մնալ, որ պետական կառույցներում դավաճանների մասին վարչապետի հայտարարությունը չի կարող ուղղակի հայտարարություն լինել, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Նմանատիպ հայտարարությունները պետք է լուրջ քննության առարկա դառնան՝ պաշտոնապես հերքվելով կամ հաստատվելով։ Այո՛, անհրաժեշտ է այս հայտարարությունների հետքերով գնալ։ «Դավաճան» եզրույթը պետական անվտանգության հարց է, հետևաբար այս հարցն ինձ համար շարունակում է մտահոգություն մնալ։ Հայտարարություններին չեն հաջորդում փաստարկներ։ Ի վերջո՝ ովքե՞ր են դավաճանները», - հարց ուղղեց բանախոսը՝ խոստանալով պաշտոնական հարցում ուղղել նաև՝ պարզելու, թե հայտնաբերվել են ծրարներով գումարներ ստացող նախարարներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել