Սիբիրյան մասնագետները զբաղվում են կենսաբանական ավտոնոմ մուդուլի ստեղծմամբ, որի օգնությամբ մարդը կկարողանա Տիեզերքում բանջարեղեն աճեցնել:

Նորարարության հեղինակներն ասում են, որ հնարավոր է՝ մոտ ապագայում տիեզերական ջերմոց տեղադրվի նաև Միջազգային տիեզերական կայանի վրա, ինչը թույլ կտա տիեզերագնացներին իրական ժամանակում ստանալ թարմ մրգեր ու բանջարեղեն, որոնք գոյություն չունեն, սակայն անհրաժեշտ են Տիեզերքում:

Ուղեծրային կայանների բնակելի խցերում տեղակայված ջերմոցների միտքն այնքան էլ նոր չէ, սակայն սիբիրյան գիտնականները վերջերս են առաջարկել ջերմոցը տիեզերանավով բարձրացնել Տիեզերք և ուղղակիորեն միացնել այն Միջազգային տիեզերական կայանին:

Ըստ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի նորարարական տեխնոլոգիաների ինժեներական դպրոցի տնօրեն Ալեքսեյ Յակովլևի՝ 30 քմ մակերես տարածք ունեցող կառույցը ամբողջովին ավտոմատիզացված է: Այն կօգնի տիեզերագնացներին առանց առօրյա առաջադրանքներից շեղվելու հետևել տիեզերական այգուն: Ջերմոցը նախատեսում են կառուցել ճկուն նյութից ցիլինդրի տեսքով, ինչը հնարավորություն կտա օգտագործելու այն Լուսնի կամ այլ մոլորակի վրա, այլ ոչ միայն բաց Տիեզերքում:

Իհարկե, ջերմոցի իրական կիրառման մասին խոսելը դեռևս վաղ է: Դրա համար գիտնականներին հարկավոր է բազմաթիվ փորձարկումներ կատարել և վստահ լինել ջերմոցի արդյունավետության ու հուսալիության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել