Հետաքրքրական է, որ չուկչաները նախկինում (խոսքը գնում է մինչ XX դարն ապրած ժողովրդի մասին) չափազանց զգայուն են եղել արտասովոր բույրերի նկատմամբ: Օրինակ՝ նրանք դժվարությամբ էին տանում տարատեսակ ապրանքների բույրերը, որոնք նրանց համար բերում էին վաճառականները կամ ճանապարհորդները հեռավոր վայրերից: Նման ապրանքներից էին մսային պահածոները, պտուղները, մրգերը, շաքարը և այլն: Սակայն միաժամանակ նրանք պարզապես պաշտում էին տաբակը:
Չուկչաները Բերլինգյան նեղուցով հաջողությամբ փոխանակվում էին ապրանքներով Ամերիկայի բնակիչների հետ:
Տաբակը մշտապես մեծ արժեք է ներկայացրել, և այն լայնորեն կիրառել են որպես փոխանակվող ապրանք: Օրինակ՝ չուկչաները գերիներ էին վերցնում, որոնց օգտագործում էին իրենց տնտեսության մեջ կամ վաճառում էին: Մեծ կնոջ համար վճարում էին մեծ պարկ տաբակով՝ մոտ 50 կգ, իսկ երիտասարդ աղջնակներն ավելի էժան արժեին:
Չուկչաները հեքիաթ ունեին երկու եղբայրների մասին, որոնցից մեկը տաբակի քաղցի ժամանակ մյուսին սպանել է, քանի որ վերջինս հրաժարվել է իր տաբակի պահուստով կիսվել եղբոր հետ: Այս պատմությունը, առհասարակ, մեծ տարածում ունի հյուսիսարևելյան Սիբիրի ժողովուրդների մոտ:
Հասկանալի է, որ սպանությունը ծայրահեղ երևույթ էր, սակայն տաբակի վերաբերյալ վեճերը հաճախակի էին կրկնվում: Ահա մի դեպք, որը ևս հայտնի է շատերին. չուկչան չի կիսվել իր ընտանիքի կանանց հետ տաբակով, այլ տվել է այն հարևաններին, ինչի պատճառով կինը խստորեն նեղացել է: Վեճ է բռնկվել: Տղամարդու տաքարյուն հարսներից մեկը վերցրել է նիզակը և երեք հարված հասցրել ծերուկին՝ մեկն ուսին և երկուսը մեջքին: Ծերուկն իր հերթին գոտու միջից հանել է դանակը և ծանր վնասվածք հասցրել հարսին: Վեճն ավարտվել է նրանով, որ կինը հեռացել է ամուսնու տնից և գնացել հորական տուն: Իսկ տղամարդուն սկսել են անվանել «կնոջ կողմից ծեծված տղամարդ:
Տաբակի համար չուկչաները պատրաստ էին անգամ մկրտվել, այդ իսկ պատճառով քրիստոնյա առաքյալները, հեթանոսներին նվերներ տալով, նրանց քրիստոնյա էին դարձնում:
Հյուսիսի բնակիչների համար առավել հեշտ էր ապրել առանց սննդի, քան առանց տաբակի: Մեր օրերում տաբակի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը էական փոփոխությունների չի ենթարկվել: Այն շարունակում է մեծ արժեք ներկայացնել հատկապես այն մարդկանց համար, որոնք ապրում են տունդրաներում և խանութներին արագ ու հեշտ հասանելիություն չունեն:



