Մեկ օրում Չինաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 80.695-ի, մահացել է 27 մարդ:
Այս մասին հաղորդվում է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի կայքում:
Կոմիտեի տվյալներով՝ վարակվածներից 1661-ը բուժվել և դուրս են գրվել բժշկական հաստատություններից:
«Ներկայումս 20 533 մարդ հիվանդ է (5264 մարդ ծանր վիճակում է), 57 065 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 3097-ը մահացել է», – ասվում է պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնի է դարձել, անցած օրվա ընթացքում ՉԺՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 44 նոր դեպք:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պարուցիչը կորոնավիրուսների նոր տեսակ է, որին տրվել է Covid-2019 պաշտոնական անունը: Վերջին տվյալներով՝ վարակվել է ավելի քան հարյուր հազար մարդ, մահացել՝ 3579-ը։



