Երկիր մոլորակը հարուստ է տարատեսակ գետերով, որոնք գտնվում են բոլոր մայրցամաքներում: Դրանց մի մասը հանդարտ տեսք ունի, սակայն այդ հանգստության տակ թաքնված են գիշատիչ ու սարսափելի կենդանիներ: Իսկ մյուսներն անգամ արտաքնապես են ահ առաջացնում իրենց մեծությամբ: Հետևապես՝ որոշ գետերում նախընտրելի է չլողալը, եթե Ձեզ համար թանկ է Ձեր կյանքը:
Ամազոն

Հարավային Ամերիկայում գտնվող հայտնի գետի մասին լեգենդներ են հյուսվում : Եթե մարդը հայտնվի այս գետի ջրերում, ապա ողջ մնալու հավանականությունը փոքր կլինի : Անակոնդաները, պիրանիաներն ու այլ սարսափելի բնակիչները մեծ հաճույքով սնվում են գետի անկոչ հյուրերով :
Քերն

Կալիորնիա նահանգում գտնվող գետը հայտնի է իր վայրի «խառնվածքով» : Դրա հոսքն այնքան արագընթաց է, որ դժվար թե որևէ մեկը կարողանա շարժվել դրան զուգընթաց : Գետում լողալը իրական փորձություն է, սակայն ոչ բոլորին է հաջողվում այդ ընթացքում ողջ մնալ :
Նիգեր

Աֆրիկայում գտնվող այս գետը բազմաթիվ դժբախտությունների է հանդիպել : Այն վտանգավոր է, քանի որ ափերից դուրս գալիս մոտակա ափամերձ շրջանները վերածվում են անապատների :
Մեկոնգ

Այս գետը հոսում է մի քանի ասիական երկրների տարածքներով, և դրանից վախենում են շատերը : Բանն այն է, որ այնտեղ ապրում են արյունախում սիամական կոկորդիլոսներ, որոնք հարձակվում են մարդկանց վրա : Բացի դրանից, գետի պատճառով հաճախակի են ջրհեղեղներ տեղի ունենում :
Կոնգո

Կոնգոն աշխարհում ամենախորը գետն է : Այն մեծ վտնագավորություն է ներկայացնում չափազանց արագ հոսքի պատճառով :



