Սինգապուրի բնակչուհի Ջուլին, ում հաջողվել է ապաքինվել չինական կորոնավիրուսից, պատմել է իր հիվանդության պատմությունը: Կինը խոստովանել է, որ ի սկզբանե պարզապես բարձրացել է նրա ջերմությունը, և վերջինիս դեմ պայքարել հնարավոր է եղել դեղամիջոցներով, սակայն մի քանի օր անց առողջական վիճակը կտրականապես վատացել է:

«Փետրվարի 3-ին բարձրացավ մարմնիս ջերմաստիճանը: Սկզբում այն 38,2 աստիճան էր, ապա դարձավ 38,5: Ես ընդունեցի «Պանադոլա» դեղամիջոցի երկու հաբ և սկսեցի ավելի լավ զգալ: Պարզապես մի փոքր հոգնած էի և քնել եմ ողջ օրվա ընթացքում: Դրանից հետո ջերմությունս իջավ, և մինչև շաբաթվա վերջ ինձ լավ էի զգում: Ոչ մի տարօրինակ բան չկար՝ ո՛չ հազ, ո՛չ գրիպ»,- BBC-ի լրագրողներին պատմել է Ջուլին:

«Սակայն արդեն փետրվարի 7-ին՝ շատ վաղ՝ առավոտյան ժամը 3-ին, արթնացա, և սենյակը պտտվում էր շուրջս», - հիշում է կինը:

Նա նշել է, որ սենյակում իրեն մեկուսացրել են, իսկ ուտելիքը, դեղամիջոցները, հագուստն ու սրբիչները փոխանցել են անվտանգության հատուկ խցի միջոցով: Ջուլին հեռախոս է ունեցել և կարողացել է հաղորդագրություններ ուղարկել ու տեսակապի դուրս գալ: Հիվանդը խոստովանել է, որ ընթացքում շատ է կարոտել կենդանի շփմանը և անգամ պատրաստ է եղել «թակել պատը», որպեսի շփվի հարևան սենյակում գտնվող անձի հետ:

«Երբ վրա հասավ կրիտիկական փուլը, շնչելն ինձ համար դժվար դարձավ: Այնպիսի զգացողություն ունեի, կարծես թոքերս ծանրացած էին և լարված էին աշխատում: Ես մեծ ջանքեր պետք է գործադրեի մահճակալից վեր կենալու և լոգարան հասնելու համար, չնայած որ դրանց միջև հեռավորությունն ընդամենը 5 մ էր»,- նշում է կինը:

Նա ավելացրել է, որ այսօր ևս երկար տարածություն չի կարողանում ոտքով անցնել, քանի որ շնչահեղձություն է առաջանում: Ըստ Ջուլիի՝ կորոնավիրուսը «սովորական գրիպ» է, որը հայտնվել է ուշադրության կենտրոնում, և մարդիկ խուճապի մեջ են, քանի որ գրեթե ոչինչ չգիտեն հիվանդության մասին:

BBC-ն նշում է, որ քչերն են պատրաստ պատմել իրենց հիվանդության մասին, քանի որ վախենում են նեգատիվ ուշադրության կենտրոնում հայտնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել