Աշխարհի տարբեր անկյունների գիտնականները անդադար փորձում են հորինել մի բան, որի մասին նախկինում ոչ ոք չի մտածել: Ժամանակակից հայտնագործությունները բավականաչափ հեշտացնում են մարդկանց կյանքը, սակայն դրանցից մի քանիսը տարօրինակ են և միայն ծիծաղելու առիթ են տալիս:
Հեշտ ծննդաբերություն

Ամերիկացիներ Ջորջ և Շառլոտա Բլոնսկիները դեռևս կես դար առաջ մի հայտնագործության գաղափար են ունեցել, որի շնորհիվ հնարավոր կլիներ հեշտացնել ծննդաբերական ցավերը և արագացնել գործընթացը: Կնոջը հարկավոր էր ամրացնել սեղանին և սկսել այն արագ պտտել: Կենտրոնախույս ուժի ազդեցության շնորհիվ երեխան ավելի արագ դուրս կգա, և որպեսզի նորածինն այդ ընթացքում չընկնի, գիտնականները սեղանը ծածկել էին ցանցով: Հայտնագործությունը ոչ մի անգամ չկիրառվեց, ինչն ավելի քան հասկանալի է:
Մատիտով կարագ

Դեռևս 1861 թ. Լյուկ Մունի մոտ կրիկետ խաղի ժամանակ գաղափար հղացավ մատիտի տեսք ունեցող հարմարավետ կարագ ստեղծելու, որպեսզի կարիք չլինի ձեռքերը կեղտոտելու և դանակ օգտագործելու: Բանն այն է, որ նա կարճ դադարների ժամանակ շտապում էր ինչ-որ բան ուտել, և հայտնագործությունը կհեշտացներ նրա կյանքը: Այսօր ևս նման կարագ հնարավոր է գտնել և պատվիրել օնլայն:
Խոսքի խլացուցիչ

Ճապոնացի գիտնականներ Կաձուտակա Կուրիհարան և Կոձի Ցուկադան պարզել են, որ երկար խոսքը հեշտ է ընդհատելը, եթե խոսողը սկսի լսել սեփական ձայնը: Նրանք ստեղծեցին հատուկ սարք, որը նախատեսված էր շատախոսների համար. սարքը խոսողի խոսքերը կրկնում էր 0,2 վայրկյան անց: Լայն տարածում սարքը չստացավ, սակայն այն շատ սիրվեց վիդեբլոգերների կողմից:
Ռինգ բութ մատների համար

JaRu ընկերությունը ռեսթլինգը նոր մակարդակի հասցրեց. նրանք ստեղծեցին հատուկ սարքավորում ձեռքերի համար, որը ռինգի էր նմանվում: Նման ռինգում պետք է պայքարեին բութ մատները՝ շատ տեղ չզբաղեցնելով և աղմուկ չանելով: Սա հրաշալի զբաղմունք էր գրասենյակային աշխատողների և երեկոյան ընկերների հետ հավաքույթների համար:



