Դեպի Մեծ Արգելախութը շարժվող անհասկանալի զանգվածի ընդհանուր տարածքը մոտավորապես 150 քկմ է և լի է կենդանի օրգանիզմներով: Գիտնականներին հաջողվել է պարզել դրա առաջացման պատճառը:

Հանելուկային ծակոտկեն զանգվածը, որը նյույորքյան երկու Մանհեթեն շրջանի չափ տարածք ունի, գրավել է աշխարհի բոլոր գիտնականների ուշադրությունը:

Հետազոտողները մանրամասնորեն ուսումնասիրել են արբանյակներից արված լուսանկարները, նյութից նմուշ են վերցրել և ապշեցուցիչ եզրահանգման եկել: Ըստ Ավստրալիայի Քուինսլենդի համալսարանի երկրաբան Սքոթ Բրայանի՝ բնությունն անում է ամեն անհրաժեշտը, որպեսզի ինքնուրույն իրեն փրկի:

Ավստրալացի ծովագնաց և արկածներ որոնող Շենոն Լոնցն իր յութուբյան ալիքում տեսանյութ է տեղադրել, որում պատմում է. «Մենք ծակոտկեն զանգվածի շուրջ լողացել են շուրջ 6-8 ժամ, սակայն ջուր գրեթե չենք տեսել»:

Գիտնականները հաշվարկներ են կատարել և տեսել, որ զանգվածի տարածքը կազմում է մոտ 150 քկմ: Ներկայումս այդ ծակոտկեն զանգվածը լողում է դեպի ավստրալական Մեծ Արգելախութ, որին կհասնի մոտակա ժամանակներս:

Գիտնականների միջազգային խումբը բացահայտել է հանելուկային զանգվածի առաջացման պատճառը: Նրանք վստահ են, որ այն կազմավորվել է Տոնգա կղզային հանրապետության տարածքում ստորջրյա հրաբխի ժայթքման արդյունքում, սակայն գլխավոր նորությունը դա չէ:

Ըստ երկրաբան Սքոթ Բրայանի՝ հսկայական լողացող էկոհամակարգը կվերականգնի Մեծ Արգելախութը, քանի որ իր հետ բերում է կորալյան խութեր և նոր կենդանի օրգանիզմներ՝ ներառյալ տարատեսակ ջրիմուռներ և կակղամորթներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել