Իշխող վարչախումբը վերջին փամփուշտներն է օգտագործում ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ապօրինի լուծարմանը հասնելու համար: Այսօրվա դատական նիստին ապօրինի որոշումը պաշտպանելու համար դատարան է ներկայացել վարչապետի դստեր` Շուշան Փաշինյանի հայտնի «սև իկրայի գործով» փաստաբանը: Ոչ ավել, ոչ պակաս` օրեր առաջ «վարորդը նաև հսկիչ է» սկզբունքին համահունչ վարչախումբը վերոնշյալ պարոնին գործուղել է ԵՊՀ` իրավական ապահովման բաժնի պետի պաշտոնում Համալսարանում տեղի ունեցած իրավական այլադակությունները պաշտպանելու և ամեն գնով արդարացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել