Armdaily.am-ը գրում է․

Այն ձևակերպումները, որ տրված են, մեզ ամբողջովին չէ, որ գոհացնում է, բայց նպատակը և դրդապատճառը մեզ համար ընդունելի է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրինագծերի փաթեթի մասին խոսելիս։

«Տարիներ ի վեր մեր երկում հարկախույզ լինելը և ապօրինի միջոցներով եկամուտ ստանալը և ապա դա գույքի վերածելը եղել է բնական բան և մենք բազմաթիվ պաշտոնյաների գիտենք, որ նրանց կենցաղը տեսնելով հասկանում ենք, որ նրանք տարիներով աշխատել են բացառապես պետական պաշտոններում և նման միջոցների չէին կարող տիրապետել»,-ասաց Թանդիլյանը։

Նրա խոսքով՝ մեր հասարակության համար անհրաժեշտ է վերականգնել այն զգացումը, որ թալանով այլևս չեն կարող հարստանալ։

Դիտարկմանը, որ սա կօգնի կոռուպցիայի վերանալուն, Մանե Թանդիլյանը պատասխանեց.

«Պաշտոնյան կզգաստանա և կիմանա, որ նման օրենք այլևս գոյություն ունի»․

Մանրամասներըէ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել