168.am-ը գրում է․

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է վեցի: Այդ մասին հայտնել է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Ավելի վաղ Ադրբեջանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման երեք դեպք, վարակվածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է:

«Երեք մարդու մոտ, որոնք վերադարձել են Իրանից, կորոնավիրուս է հայտնաբերվել»,- հայտնում է շտաբը: Նշվում է, որ վարակվածներից մեկը Գերմանիայի քաղաքացի է, երկուսը՝ Ադրբեջանի քաղաքացիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել