168.am-ը գրում է․
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է վեցի: Այդ մասին հայտնել է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Երեք մարդու մոտ, որոնք վերադարձել են Իրանից, կորոնավիրուս է հայտնաբերվել»,- հայտնում է շտաբը: Նշվում է, որ վարակվածներից մեկը Գերմանիայի քաղաքացի է, երկուսը՝ Ադրբեջանի քաղաքացիներ: