Այս լուսանկարն արվել է Բանգլադեշի տարածքում գտնվող փախստականների համար նախատեսված Կուտուպալոնգ ճամբարում: Լուսանկարի փախստականները Բիրմայից են: Լուսանկարը հասկանալու համար հարկավոր է մի փոքր պատմական ակնարկ:

Բիրմայում քաղաքացիական պատերազմ էր ընթանում 1984 թվականից սկսած, իսկ 2012 թ. պաշտոնական իշխանությունները հայտնեցին, որ բոլոր վիճելի հարցերը հաջողվել է կարգավորել, սակայն բոլորը հասկանում էին, որ այդ հայտարարությունը չէր համապատասխանում իրականությանը: Իրականում էթնոկրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը շարունակվում էր, այդ իսկ պատճառով Մուհամեդ Այուբան, ով պատկերված է լուսանկարում, հավաքեց իրերը, վերցրեց իր հաշմանդամ ու պարալիզացված ծնողներին, տեղավորեց նրանց զամբյուղներում և ոտքով ուղևորվեց դեպի հարևան պետություն: Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար եկեք նայենք քարտեզին:
Քաղաքակիրթ ուղին անցնում է տարբեր ճանապարհներով և բավականին երկար ժամանակ է պահանջում: Մուհամեդը, բնականաբար, ճանապարհներով չգնաց, այլ ընտրեց ուղիղ ուղին՝ լեռների միջով: Իսկ այժմ պատկերացրեք. շաբաթներ շարունակ նա, ծնողներին ուսին դրած, անցել է լեռների միջով՝ լինելով ոտաբոբիկ: Շարունակել է տանել ծնողներին, չի թողել նրանց ճանապարհի կեսին և միայնակ գնացել: Սակայն պատմության մեջ վատն այն էր, որ ճամբարում այնպիսի պայմաններ էին, որ տղայի հայրը կարճ ժամանակ անց մահացավ: Դա կարծես ճակատագրի հեգնանք լիներ՝ անցնել այդքան երկար ճանապարհ և միանգամից մահանալ: Հաշմանդամ մոր հետ ամեն ինչ կարգին է:
Մուհամեդն իր հարցազրույցում երկար ու շատ շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր որևէ կերպ նպաստել են փախստականների օգնությանը, սակայն անկեղծ լինելու պարագայում հարկ է նշել, որ պատմության միակ հերոսը հենց նա է՝ Մուհամեդ Այուբան:



