Operativ.am-ը գրում է.
Եվրահանձնաժողովը հրապարակել է «կլիմայի մասին օրենքը», սակայն շվեդացի ակտիվիստ Գրետա Թունբերգը եւ ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարել են, որ կլիմատիկ ճգնաժամի հաղթահաման համար անհապաղ միջոցառումներ են անհրաժեշտ, հաղորդում է Reuters-ը:
Եվրամիության գործադիր մարմինը հաստատել է առաջարկված օրինագիծը հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ Թունբերգը:
Կլիմայի մասին օրենքը, որը պահանջում է Եվրախորհրդարանի եւ անդամ պետությունների հավանությունը, ԵՄ-ին պարտավորեցնում է զրոյացնել ջերմոցային գազերի արտանետումները մինչեւ 2050 թվականը: 17-ամյա Թունբերգը հայտնել է. «Մինչեւ 2050 թվականը զրոյական արտանետումները ԵՄ-ի համար հավասար են կապիտուլյացիայի: Մեզ նպատակներ են պետք 2020 թվականի եւ յուրաքանչյուր ամսվա եւ տարվա համար»:
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=362353&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել