Աշխարհում հաճախելիության ամենաբարձր ցուցանիշն ունեցող թանգարանը՝ փարիզյան Լուվրը, մարտի 4-ին այցելուների համար բացվել է այն բանից հետո, երբ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ աշխատակիցների երկյուղների պատճառով երկու օր փակ էր մնում։

«Չորեքշաբթի օրը՝ մարտի 4-ին, Լուվրը բաց է»,- գրված է Twitter ցանցում թանգարանի օգտահաշվում: Լուվրն այցելուների համար չէր բացվել մարտի 1-ին՝ աշխատակիցների խորհրդակցության պատճառով, որը նվիրված էր կորոնավիրուսի տարածմանը: Թանգարանը փակ էր մնացել նաեւ մարտի 2-ին՝ հիվանդության տարածման առնչությամբ աշխատակիցների անհանգստության պատճառով: Մարտի 3-ին թանգարանում սովորական հանգստյան օր էր, հաղորդել Էէ ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել