Armtimes.com-ը գրում է․

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել:

Հայցը վարույթ ընդունելու մասին որոշումը ընդունվել է երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանի կողմից:

Հիշեցնենք, որ Թովմասյանը փետրվարի 21-ին հայցադիմում էր ներկայացրել վարչապետի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հայցի պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ արված այն հայտարարությունն էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին:

Ի պատասխան՝ Թովմասյանը հայտարարել էր, որ եթե վարչապետն արժանահավատ փաստ չներկայացնի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել