Մենք շատ հաճախ մոտ ենք թողնում նրանց, ովքեր մեր նկատմամբ անարգանք են ցուցաբերում։ Նման մարդկանց չի հետաքրքրում մեր բարօրությունն ու ինքնազգացողությունը, և որքան շուտ դուք դա հասկանաք, այնքան ավելի լավ։ 

Երբ համոզվում եք, որ դիմացինն անտարբեր է, պետք է այնպես անեք, որ ձեր կողքին նա իրեն երբեք լավ չզգա։ Նման մարդիկ արժանի չեն ձեր էներգիային և ժամանակին։ Նրանցից պետք է հեռու մնալ և նրանց թողնել անցյալում՝ շարունակելով առաջ շարժվել։ Իհարկե, նրանք անպայման կփորձեն ձեզ մոտ խղճի խայթ առաջացնել հարաբերությունները խզելու համար, բայց դուք պետք է այնպես անեք, ինչպես ձեզ համար ավելի լավ կլինի։ Եթե նրանք իրոք ցանկանային մնալ ձեր կյանքում, ապա իրենց այլ կերպ կպահեին։

Եթե թույլ տաք, որ ձեզ չհարգեն, ապա շատ շուտով ձեզ կսկսեն օգտագործել։

Ժամանակ մի ծախսեք նրանց վրա, ովքեր երբեք ձեզ իրենց տուն չեն հրավիրել այն ժամանակ, երբ փողոցում տեղատարափ անձրև է եղել։

Եթե դուք ուրիշների համար հաճելի բաներ եք անում, իսկ ի պատասխան բացարձակ ոչինչ չեք ստանում, դադարեցրեք ձեր ջանքերը գոհացնել նրանց, ովքեր հրաժարվում են հարգել ձեզ։ Մենք ստանում ենք այն, ինչ ուրիշներին թույլ ենք տալիս տալ մեզ։ Եթե դուք դադարեք ներս թողնել նրանց ձեր կյանք և ընդունել նրանց թերությունները, ապա վերջին հաշվով շահեկան վիճակում կհայտնվեք։

Իհարկե, որոշ մարդիկ կյանքի բարդ ժամանակներ են ապրում և ձեզ վրա են թափում իրենց լարվածությունը, բայց դուք կարող եք տարբերել նրանց այն մարդկանցից, ովքեր դիտավորյալ անհարգալից են վերաբերվում ձեր նկատմամբ։

Իմացեք ձեր արժեքը, և այն ամենը, ինչ ուզում եք այս կյանքում, անպայման կգա դեպի ձեզ։ Դուք ավելին եք կարող, քան ձեզ թվում է։

Կյանքը չափազանց կարճ է, և այդ պատճառով չի կարելի թույլ տալ, որ մարդիկ, որոնք միայն իրենց մասին են մտածում, կառավարեն ձեր կյանքը։ «Ոչ» ասեք անարգանքին։ Դուք պետք է պատրաստ լինեք պաշտպանել ինքներդ ձեզ և ձեր կարծիքը։

Հավատարիմ մնացեք ձեզ և թույլ մի տվեք, որ մարդիկ քայլեն ձեր վրայով։ Եթե դուք ձեզ առաջին տեղում դասեք, ապա շատ շուտով ձեր կյանքը շատ ավելի լավը կդառնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել