Twitter միկրոբլոգների ծառայությունն իր աշխատակիցներին աշխատանքի հեռագործ ռեժիմի է փոխադրել կորնավիրուսի համաճարակի պատճառով: Այդ մասին ասված է ընկերության հայտարարության մեջ:

Հոնկոնգում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում աշխատակիցները պարտադիր կարգով առաջադրված խնդիրները կլուծեն տնից, այժմ Twitter-ը փորձում է կարգավորել համակարգը ստեղծված դրությունից այդ կերպ դուրս գալու համար: Մյուս երկրներում աշխատակիցներին թույլատրվում է գալ աշխատավայր, սակայն, եթե աշխատավայրում ներկայության անհրհրաժեշտություն չկա, հեռագործ աշխատանքն առաջնայինն է:

Մնացած չափազանց կարևոր աշխատակիցների անվտանգության համար բոլոր հարկաբաժիններում խորը մաքրում և ախտահանում է կատարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել