Եթե այս հայտարարությունը ճիշտ է` ապա խոսք է գնում ազգային և պետական դավաճանության մասին: Եվ փաստորեն սա դառնում է հաղորդում` հանցագործության մասին: Բայց ոչ սովորական, այլ` պետական հանցագործության: Դա հիմք է հետաքննություն սկսելու և եթե հաստատվի` մեղավորներին որպես պետական դավաճաններ դատելու համար:
Ոչ ոք իրավունք չունի որևէ բանակցության կամ անգամ համընդհանուր ժողովրդական հանրաքվեի արդյունքում հող հանձնել: Դա ինքնին պետական դավաճանություն է:
Ըստ Արամ Սարգսյանի ստացվում է, որ ԼՏՊ-ն հանձնել է Շահումյանը բանակցությունների արդյունքում: Մյուս կողմից` Նիկոլ Փաշինյանը սիրում է հայտարարել, որ Արցախի կամ այլ տարածքի հարց պետք է որոշի հայ ժողովուրդը: Ո´չ: Հայ ժողովուրդն իր տարածքների հարցն արդեն որոշել է և տալու վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք այս ժողովուրդն անգամ չունի: Հայկական վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները այս ժողովրդին չեն պատկանում, նրանք պատկանում են հայ ազգին` որ հայ նախկին, ներկա և ապագա ժողովուրդների հավաքականությունն է: Այսօրվա ժողովուրդը ոչ մի իրավունք չունի որևէ տարածքի վերաբերյալ հանրաքվե անգամ անցկացնելու:
Վերադառնալով թեմային` ներկայիս իշպանությունների հոգեվոր ուսուցչի հանդեպ թեկուզ միայն այս հայտարարության կապակցությամբ լինելու՞ է հետաքննություն թե ոչՊ:ատասխանն ակնհայտ է` իհարկե չի լինելու:
Կից նյութն այստեղ՝ Շահումյանը հանձնվել է Տեր–Պետրոսյանի համաձայնությամբ. Արամ Սարգսյան