Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր կայքում ուղեցույց է հրապարակել այյն մասին, թե ինչպես է հարկավոր ճիշտ օգտագործել դիմակները:
  • Դիմակը հագնելուց առաջ լվացեք ձեռքերը հատուկ սպիրտային միջոցների օգնությամբ կամ օճառով ու ջրով:
  • Փակեք քիթն ու բերանը դիմակով և համոզվեք, որ ձեր դեմքի և դիմակի միջև չկա ոչ մի խոչընդոտ:
  • Օգտագործման ընթացքում ձեռքերով մի դիպչեք դիմակին: Եթե դա անում եք, ապա այնուհետև պարտադիր կերպով լվացեք ձեռքերը հատուկ սպիրտային միջոցների օգնությամբ կամ օճառով ու ջրով:

  • Այն ժամանակ, երբ դիմակը խոնավանում է, անմիջապես փոխարինեք այն նորով, և կրկնակի անգամ մի օգտագործեք միանգամյա օգտագործան համար նախատեսված դիմակները:

  • Դիմակը հանելու համար բռնեք դրա բռնակներից, հանեք և արագորեն նետեք փակ աղբարկղի մեջ, լվացեք ձեռքերը հատուկ սպիրտային միջոցների օգնությամբ կամ օճառով ու ջրով:
  • Դիմակները խորհուրդ է տրվում փոխել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ անգամ կամ էլ այն ժամանակ, երբ այն խոնավանում է: Դիմակի երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել դրա վարակման: Նման դեպքում հենց ինքը՝ դիմակն է դառնում վարակի աղբյուր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել