Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած երկրպագության ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ նրանք, ովքեր օգտվում են տարբեր մեսենջերներում ձայնային հաղորդագրությունների ծառայությունից, ծանր մեղք են գործում և նրանց հոգիները կհայտնվեն դժոխքում:

Ինչպես գրում են որոշ ԶԼՄ-ներ՝ Պապի նման արտահայտությունը բացատրվում է նրանով, որ ձայնային հաղորդագրություններում օգտագործվում է «մեռած խոսքը», որը բազմաթիվ անգամներ մշակվում է և ենթարկվում անմիտ ալգորիթմների, այնուհետև պահպանվում սատանայական մեդիաարկղերում:

Միաժամանակ Հռոմի պապը չի հերքում, որ ինքը ևս օգտվում է համացանցից՝ համարելով, որ վերջինս միավորում է մարդկանց, կանխում շատ հակասություններ և խաղաղություն հաստատում:

Ելույթը ուղիղ եթերով հեռարձակվել է YouTube-ում, և համաձայն ԶԼՄ-ների՝ շատ օգտատերերի այն զարմացրել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել