Հորդանանում գրանցել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է Petra հորդանանյան գործակալությունը:
«Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Հորդանանի քաղաքացու մոտ, որը ժամանել է Իտալիայից»,- ասված է Twitter-ում գործակալության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հիվանդը մի քանի օր գտնվում էր կարանտինի մեջ եւ տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել


