Մինչ Բարձր միջնադարի ժամանակաշրջանը՝ XI-XIV դդ., տղամարդու ու կնոջ միջև հարաբերությունները պրագմատիկ և շահամոլ էին: Նույն հիմքերի վրա էլ կառուցվում էր ամուսնությունը, որն առավել նման էր գործարքի: Այս ամենի պատճառը հռոմեական մշակութային ժառանգությունն է: Եվրոպացիների ուղեղներում արմատներ դրած քրիստոնեությունն իր հետ բերել էր հարաբերությունների նոր տեսակ՝ պլատոնյան սեր:

Միջնադարում կանայք իրավունքներ չունեին հասարակության մեջ: Սակայն կամքի ուժի և ուժեղ բնավորության օգնությամբ կարող էին փոխել իրենց կյանքը՝ ի դեմս դաժան պայմանների. այնուամենայնիվ, այդպես կարողանում էին վարվել եզակի կանայք, և այդպիսին միայն վիկինգներն էին: Սկանդինավիայում կանայք կարողանում էին ինքնուրուրույն տնօրինել իրենց ամուսնական գույքը և եղբայրների հետ հավասար հիմունքներով ժառանգություն ստանալ:

Քանի որ ամուսնությունները կատարվում էին գործարքի կարգով, որը կնքվում էր ոչ թե երիտասարդների, այլ նրանց հարազատների կողմից, իրական սերը մի կողմ էր դրվում: Ընդունված էր այլ սոցիալական դասերից սիրեկաններ ունենալը. դրանք այն մարդիկ էին, որոնց հանդեպ իսկապես զգացմունք էր առաջանում: Օրինակ՝ ասպետը որպես իր սրտի տիրուհի էր ընտրում իր սենիորի կնոջը և հարգում ու ծառայում նրան: Սա կոչվում էր կուրտուազյան սեր:

Միջին դարերի վերջում իրենց սրտի տիրուհիների հանդեպ ունեցած անպատասխան սիրուց հոգնած լինելով՝ ասպետներն «անցում կատարեցին» երիտասարդ գեղջկուհիներին: Հովվական սեր կոչվող երևույթը մեծ տարածում գտավ նաև գրականության մեջ: Լավագույն օրինակը Մոխրոտի պատմությունն է, որը մինչ օրս համարվում է սիրո մասին ամենագեղեցիկ հեքիաթներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել