Ուրբաթ երեկոյան, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկրի մնացած կարևոր գործերը թողած, փողոցներում «հանրաքվեին» աջակցող բուկլետներ էր բաժանում, սելֆիներ անում ու հորդորում քաղաքացիներին ևս մեկ անգամ գնալ ընտրատեղամասեր, մենք հարգարժան Արամ Աբրահամյանի հետ «Շանթ» հեռուստաընկերության եթերում քննարկեցինք, թե ինչու է այդ նախաձեռնությունն անիմաստ, անիրավաչափ և նաև վնասակար պետության, քաղաքացիների և նույնիսկ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Այժմ ներկայացնում եմ տեսագրությունը ձեր ուշադրությանը՝ ակնկալելով շահագրգիռ արձագանքներ և բարձրացված հարցերի բովանդակային քննարկում։
Հ․Գ․ Հաղորդման պահին դեռ հայտնի չէր, որ կորոնավիրուսը ներթափանցել է Հայաստան, ուստի Արամ Աբրահամյանի կատակով տրված հարցը համարյա մարգարեական դուրս եկավ։ Հիմա, երբ այն ցավալիորեն հաստատվել է, հանրաքվեի անցկացումն էլ ավելի վնասակար է դառնում, բառիս բուն իմաստով։